Ամեն տարի հին բրդյա հագուստը նոր շունչ է ստանում Ժանետա Անանիկյանի շնորհիվ: Արդեն չորս տարի նա բրդյա գուլպաներ է գործում և ուղարկում զինվորներին: Ասում է՝ գիտեմ, որ մեծ բան չեմ անում, բայց կարևորը, որ զինվորներն էլ իմանան, որ իրենց թիկունքին ժողովուրդ կա: Այս տարի նա գործել է 80 գուլպաներ, արդեն դիմել է Պաշտպանության նախարարություն և սպասում է, որ իր նվերը տեղ հասնի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը