17 10 2018

Աղքատության վերացման օրը՝ 30 տոկոս աղքատության ցուցանիշով

Աղքատության վերացման օրը՝ 30 տոկոս աղքատության ցուցանիշով

Հոկտեմբերի 17-ին նշվում է Աղքատության վերացման միջազգային օրը, որը հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան`  1992 թվականին:

2000 թվականին կայացած ՄԱԿ-ի վեհաժողովում աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ վճռել էին մինչև 2015 թվականը կիսով չափ կրճատել ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը:

Իրադրությունը հատկապես մտահոգիչ է քիչ զարգացած երկրներում: Աշխարհում չպաշտպանված զբաղվածության պայմաններում աշխատողների թիվը կազմում է ավելի քան 1,5 մլրդ մարդ`   մոլորակի աշխատող բնակչության ընդհանուր թվի կեսից ավելին: 

Այսօր գրեթե մեկ միլիարդ մարդ սովի է մատնված: Մոլորակի բնակչության 80 տոկոսը չունի սոցիալական պաշտպանություն, որը կօգներ հաղթահարել կենսական ռիսկերը:

Հայաստանում աղքատ է համարվում բնակչության 1/3-ը: Մեր երկրում 100 հազար ընտանիք ստանում է ընտանեկան նպաստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ