Եղեգնուտ գյուղում արդեն մի քանի օր է՝ կռիվ է ընկել: Գյուղացիները լուրեր են լսել, որ նախկին ՀՀԿ-ական գյուղապետը վերադառնալու է: Դա կանխելու համար գյուղի բնակիչների մի մասը սեպտեմբերի 3-ին եկել էր կառավարության մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նրանք պահանջում էին նաև նախկինում տեղի ունեցած ապօրինությունների բացահայտում:
Վարչապետին չհանդիպեցին, մարզպետը դուրս եկավ շենքից և հանձնարարեց գյուղը չպարալիզացնել, գնալ և աշխատել, իսկ երեկոյան 5 հոգանոց պատվիրակություն ուղարկել իր մոտ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը