Հաշվի առնելով, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մասին հայտարարությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքացիների շրջանում, նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ աշխատակազմում 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից 6537 հայտ է ստացել:
Հանրապետության նախագահի աշխատակազմը վստահեցնում է, որ ուղարկված բոլոր հայտերն առանց բացառության ուսումնասիրվելու են, իսկ ընտրությունը կատարվելու է բաց, թափանցիկ գործընթացներով և բացառապես օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով:
Ներկայում ամփոփվում են ստացված հայտերը: Պաշտոնի անձնագրերով սահմանված պահանջներին չհամապատասխանող անձանց տվյալները կընդգրվեն Հանրապետության նախագահի աշխատակազմի կադրերի շտեմարանում՝ հետագայում հնարավորության դեպքում թեկնածությունները կրկին դիտարկելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը