30 03 2018

Կեմերովոյի մարզպետը հրդեհի զոհերի ընտանիքներին է փոխանցել իր մեկօրյա աշխատավարձը

Կեմերովոյի մարզպետը հրդեհի զոհերի ընտանիքներին է փոխանցել իր մեկօրյա աշխատավարձը

ՌԴ Կեմերովոյի մարզի ղեկավար Աման Տուլեևն ու փոխմարզպետներն իրենց մեկօրյա աշխատավարձը փոխանցել են «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի ընտանիքների օգնության հաշվեհամարին: Այս մասին հայտնում է մարզպետարանի կայքը:

Աման Տուլեևի մեկօրյա աշխատավարձը կազմում է մոտ 6 հազար ռուբլի։

Նշենք, որ հաշվեհամարն ավելի քան 25 մլն ռուբլի է հանգանակել: Զոհերի հարազատներին է փոխանցվում 5-ական մլն ռուբլի:

Հիշեցնենք, որ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված հրդեհից զոհվել է 64 մարդ, որից 41-ը՝ երեխա:

Կան մի քանի ձերբվակալվածներ, որոնց թվում՝ առևտրի կենտրոնի տնօրենն ու շենքի սեփականատերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ