Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը և Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեջը ստորագրել են փոխգործակցության հուշագիր։ Հունգարիայի կառավարությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությանը տրամդրել է մոտ 500 հազար եվրոյին համարժեք դրամ՝ Լոռու մարզում ջրհեղեղից տուժաներին ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին սննդով, հիգենիկ և անկողնային պարագաներով ապահովելու համար։ Աջակցությունը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5000 և աղտեից տուժած 1000 հոգու։
Պետքարտուղարի խոսքով, փոխգործակցությունն ուշացած է սակայն այս քայլը կարել է դիտարկել հետագա նոր համագործակցությունների սկիզբ։
«Մենք տեղյակ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքներից, մենք փնտրում էինք գործընկերություն Հայստանում, որպեսզի կարողանանք Հունգարիայի համերաշխությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանաված հայ ընտանիքներին»,- ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեջը։
Նա հատկանշական է համարել իրադարձությունը, քանի որ Հունգարիան առաջին անգամ է հումանիտար օգնություն ցուցաբերում Հայաստանին՝ Հայկական Կարմիր խաչի միջոցով։
«Հունգարիայի կառավարությունը շատ արդյունավետ համագործակցություն է սկսել Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ։ Ի դեմս Հայկական Կարմիր խաչի՝ մենք գտել ենք գործընկերոջ, որը շատ արդյունավետ և մասնագիտական մեծ պարտավորությամբ ծառայում է իր որդեգրած արժեքներին ու մարդկանց։ Մենք ստորագրեցինք համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի հայ ընտանքիներին աջակցության նոր փուլի համար, Դա Նաև երախտագիտության արտահայտություն է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը մեծ աշխատանքի, ժողովրդին մատուցած մեծ ծառայության և Հունգարիայի կառավարության հետ համագործակցության համար»,- ասել է պետքարտուղարը։
Հարավային Կովկասում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի պատվիրակության ղեկավար Դավրոն Մուխամադիևն էլ ընդգծել է․ «Շատ կարևոր, որ անցած տարի սեպտեմբեր-հոկտեմբերին բռնի տեղահանվածների մի զգալի մասն արդեն հանդիսանում են Հայկական Կարմիր խաչի ընեկրության տարբեր մարզային մասնաճյուղերի կամավորներ։ Եվ շատ կարևոր է որ ազգային ընկերությունը շարունակի իր ջակցությունը։ Եվ եթե սկզբում հրատապ օգնության կարիք կար հիմա պետք է սկսել ինտեգրման երկարաժամկետ ծրագրեր։ Մենք շատ ոգևորված ենք Հայկական Կարմիր խաչի ընկերության և այլ; երկրների կառավարությանների հետ համագործակցության վճռականությամբ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը