16 02 2024

Կարմիր խաչը քաղաքական միավոր չէ, զոռբայությամբ հարցեր չեն լուծվում. Փաստաբան



Հայկական Կարմիր խաչ հասարակական կազմակերպության օրինական նախագահը Մխիթար Մնացականյանն է, օրեր առաջ կայացած «համագումարը» և «դրա որոշումները» առ ոչինչ են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կարմիր խաչ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ -փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Մենք մի քանի օր առաջ կայացած գործողությունների մասով դիմել ենք Գլխավոր դատախազին, ինքնիրավչության հետ կապված աղերս ենք տեսել: Դեռևս պատասխան չունենք, բայց լիահույս ենք, որ իրավական հետևանքները կտեսնենք»,-ասաց նա:

Արդեն մի քանի օր է՝ Կարմիր Խաչում իրավիճակը քննարկվում է մամուլում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ