16 02 2024

Կատարվածը հարիր չէր Կարմիր խաչին, պարզապես շոու էր. Մխիթար Մնացականյան



Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար է ընտրվել Արթուր Արիստակեսյանը, նախկին քարտուղար Աննա Եղիազարյանն ազատվել է աշխատանքից։

Արդեն մի քանի օր է՝ Կարմիր Խաչում իրավիճակը քննարկվում է մամուլում։ Լրագրողների հետ հանդիպմանը Հայկական Կարմիր խաչ հասարակական կազմակերպության նախագահ Մխիթար Մնացականյանն անդրադարձավ ստեղծված իրավիճակին:

«Կարմիր խաչը սպորտային մարմնամարզություն չի, կատարվածը հարիր չէր կոմիտեին, դա պարզապես շոու էր:  Սա մեծ հարված կհասցնի կառույցի հեղինակությանը, ես հիմա մեծ ցավ եմ ապրում, այս տարիների ընթացքում ահռելի աշխատանք է տարվել»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ