2023 թվականի սկզբից ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին են փոխանցել 105 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքը։
Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները փոխանցում են սննդի փաթեթներ, որոնք ներառում են ալյուր, ձեթ, պահածոյացված բանջարեղեն, ձավարեղեն, շաքար, հյութեր և այլն։
«Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կամավորների հավաքած մարդասիրական բեռը Մոսկվայից Երևան է հասցվում Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով: Լաչինի միջանցքով բեռի առաքման անվտանգությունն ապահովում են ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները։
Մարդասիրական ակցիաներ են անցկացվում Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջաններում, այդ թվում ՝ ամենահեռավոր լեռնային գյուղերում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը