Ադրբեջանական կողմը Արցախում բարձրախոսներով կոչեր և սպառնալիքներ են հնչեցնում մեր հայրենակիցների նկատմամբ։ Բոլորիս ակնհայտ է, որ Ադրբեջանն ագրեսիայի միջոցով փորձում է հայաթափել Արցախը, Հայաստանի իշխող ուժը հայտարարում է, որ իրենց համար քննարկելի է Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում կարգավորելու հարցը։ ԱԳՆ դիմաց հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Կա երկու գրծընթաց։ Ադրբեջանն ագրեսիայի միջոցով փորձում է հայաթափել Արցախը, Հայաստանի իշխող ուժն իր հայտարարություններով կանաչ լույս է վառում դրա համար։ Հավաքվել ենք «ոչ» ասելու Հայաստանի և Արցախի թուրքացմանը, ադրբեջանացմանը և ևս մեկ անգամ վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», - հայտարարեց Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը