Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը վստահեցնում է, որ վարչապետը երբևէ որպես վարչապետ չի միջամտել որևէ գործի։
«Չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ վարչապետը կոնկրետ գործով, կոնկրետ անունով ասեր, որ այսինչին ի զուր են կալանավորել, ես նման դեպք չեմ հիշում և էլի եմ ասում՝ սա պետք է ընդհանուր սկզբունք դառնա։ Պրակտիկան ցույց է տալիս, որ այսօր գործադիրը շատ զուսպ է գոնե իմ պաշտոնավարման շրջանում»,- ասում է նախարարը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հակադարձում է նախարարին․
«Պարոն Անդրեասյան, ես իհարկե հասկանում եմ Նիկոլ Փաշինյանին ամեն կերպ արդարացնելու Ձեր ձգտումը, բայց չեմ ընդունում և նույնիսկ դատապարտում եմ, որովհետև չի կարելի այդ ձգտումը աբսուրդի վերածել, որովհետև, ըստ ձեզ, կոնկրետ գործերով կոնկրետ դատավորների մասին որևէ բան ասել չի կարելի, բայց դատավորներին ընդհանուր կարելի է ասել վնգստացող․․․»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը