Բաքուն պատրաստ է առարկայական, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայաստանը ընդունի հարաբերությունների կարգավորման 5 հիմնարար սկզբունքները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլիխոսնակ Լեյլա Աբդուլաևան, փոխանցում է Интерфакс-Азербайджан-ը:
«Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման 5 հիմնարար սկզբունքները մի քանի օր առաջ փոխանցվել են Երևանին միջնորդների միջոցով: Երկու երկրները (Ադրբեջանն ու Հայաստանը) կարող են խաղաղ համաձայնագիր կնքել այդ սկզբունքների հիման վրա»,– ասել է Աբդուլաևան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը