Ազգային ժողովի պատոնական էջում այսօր հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմի խոհրդարանական խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է 44 օրյա պատերազմի պարտության պատճառներն ուսումնասիրել ավելի հիմնավոր ու ընդգրկուն մասշտաբներով, քան ՔՊ-ականների կողմից արդեն իսկ հիմնված քննիչ հանձնաժողովն է:
44 օրյա պատերազմի պարտության պատճառները հասկանալու համար, ըստ ընդդիմության նախագծի, պետք է նախ քաղաքական չեզոքություն ապահովող հանձնաժողով ստեղծել: Դրա համար առաջարկվում է խոհրդրանականա ուժերից հվասարապես 4 ական թենածու ընտրել ու ՄԻՊ-ին ներգրավվելով 9 անդամանոց ֆինանսապես լրիվ անկախ, առանց պատգամավորների կորիզ ստեղծել:
Քննությունn օբյեկտիվորեն սկսելու և ավարտելու համար կտրուկ պայմաններ է առաջադրում «Հայաստան» դաշինքը․ ուսումնասիրել հանգամանքները Ռազմական դրություն հայտարարելու պահից ու դրա իրավական հիմքերը ստուգելով, սկսած մոբիլիզացիայից ու պատերազմը դադարեցնելու դիվանագիտական դաշտի նախադրայլներից, մինչև նոյեմբերի 9-ին ընդունած չարաբաստիկ հայտարարույունն ու դրան հետևած տարածքներ հանձնելու օրինականությունը, ՀՀ և Արցախի իշխանությունների գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունը՝ ակտին:
Նախագծի համահեղինակ Արամ Վարդևանյանը խիստ կարևորում է այս նախագծով իշխանության առջև դրված քաղաքական չեզոքություն պահպանելու նախապայմանը:
«Հանձնաժողովի ստեղծման գլխավոր նախապայմանը քաղաքական չեզոքությունն է, այս պայմաններով կազմ հավաքելը ենթադրում է անկախ մարմնի ստեղծում, ոչ թե պատգամավորներից ստեղծված՝ այլ անկախ պրոֆեսիոնալ մասնագետներ պետք է ընտրվեն՝ ԱԺ ընտրության միջոցով:
ԱԺ-ն է հանդիսանում այդ անկախ մարմնի ձևավորողը, իսկ թեկնածուներին հավասարապես կառաջադրեն ՝ իշխող և ընդդիմադիր ուժերը՝ ամեն թևից 4 անձ: Այնպիսի անհամատեղելիության պայմաններ են հատուկ առաջադրվել, որպեսզի մաքսիմալ քաղաքական չեզոքությունն ապահովվի, և մեր խնդիրն է նախկին-ներկա այս դիլեմայի տիրությից դուրս գալ, հարցը տեղափոխել իրական մասնագիտական տիրույթ: Մանսգաիտական այնպիսի բարձր հմտություն պահանջող որակներ են ակնկալվում, որպեսզի պատերազմի ռազմական դաշտում կատարվողին զուգահեռ թիկունքային գործողությունները, դիվանագիտական հարթակում այդ շրջանում իրականացված գործընթացը ևս համակողմանիորեն ուսումնասիրվի՝ օբկետիվ և ամբողջական պատկեր ստանալու համար: 9 հանձնաժողովականների անկախությունը, անվտանգությունը երաշխավորելու բոլոր նախադրյալներն են այս նախագծով հաշվի առնված, այդ թվում՝ մեխանիզմները: Եթե այս նախագիծն ամբողջությւամբ կյանքի կոչվի, ստեղծվելիք հանձնաժողովը լրիվ երաշխավորված է, որ սպասարկելու է բացառապես հանրային ու պետական շահը, ոչ թե այս կամ այն քաղաքական ուժինը»,- ասում է Վարդևանյանը:
Հիշեցնենք, իշխանության ստեղծած քննիչ հանձնաժողովին խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է մաս կազմել, «անմեղության բեմադրությունը» չլեգալացնելու համար, հետևաբար հանձնաժողովում ՔՊ-ականները մնացել են մեն-մենակ՝ միայն Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի 7 ՔՊ-ական անդամներն են, իսկ ընդդիմադիր «Հայաստանը» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 4 անդամների տեղերը թափուր են մնացել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը