10 03 2022

ՀՀ նորընտիր նախագահը վստահ է, որ հացի խնդիր չի լինի, չնայած հիմնավորումներ չունի



Եթե նույնիսկ ռուս-ուկրաինական այս իրավիճակը չլիներ, ինչ տեղի էր ունեցել քովիդի ժամանակ, երբ հակաքովիդյան մեղմացումների շրջանակներում Եվրոպական բանկն ու Ամերիկայի ֆեդերալ ռեզերվը տպել էին ահռելի քանակությամբ գումարներ, մարդկանց վճարել տարբեր տեսակի օգնություններ, դրա ազդեցությունը շուկայի վրա միանգամից պետք է լիներ բացասական: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Ինչ վերաբերում է հացահատկի հետ կապված խնդրին, Խաչատուրյանն ասաց. «Համոզված եղեք, որ այդ խնդիրը չի լինի, որովհետև մենք իրականում գնահատում ենք մեր հնարավորությունները: Մենք շատ լավ գիտենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ասում եք, որ իսկապես մեր ներքին ռեսուրսները հացահատկի արտադրության պակասել են, բայց այլ ձևերով այդ պակասը լրացվելու է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ