24 03 2021

Առաջիկայում կունենանք պարենային անվտանգության լուրջ խնդիր․ Սոֆյա Հովսեփյան



Երկրում տեղի ունեցած իրավիճակներից ելնելով՝ բոլորս շատ լավ հասկանում ենք, որ առաջիկայում կունենանք պարենային անվտանգության լուրջ խնդիր, և այդ խնդիրները պայմանավորված են նաև հողային ռեսուրսների փոքրացմամբ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Աժ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ դիմելով էկոնոմիկայի  նախարարին:

«Արդյոք կա՞ ռազմավարություն,  գյուղատնտեսական ի՞նչ ծրագրեր կիրականացվեն, որոնցով մեր պարենային անվտանգության հարցը լուծվի, կամ ծավալները մեծացվի: Մասնավորապես, հացահատիկի առումով ի՞նչ ենք անելու, քանի որ առաջնահերթ օղակից մեկը բերվող Արցախի հացահատիկն էր, որի հնարավորությունը այլևս չունենք»,-ասաց նա։

Պատգամավորը ակնկալեց պատասխան ամբիոնից, սակայն կառավարությունը առաջարկեց գրավոր ուղարկել հարցը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ