09 03 2022

Էրդողանը հույս ունի, որ Լավրովի և Կուլեբայի հանդիպումը կհանգեցնի կրակի դադարեցման

Էրդողանը հույս ունի, որ Լավրովի և Կուլեբայի հանդիպումը կհանգեցնի կրակի դադարեցման

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ Անկարան հույս ունի Ուկրաինայում երկարաժամկետ հրադադարի հասնել, հաղորդում է «Անադոլու»գործակալությունը:

«Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում մարտերը դադարեցնելու ուղղությամբ:։  Թուրքիան Ուկրաինայում երկարաժամկետ հրադադարի ռեժիմ է ակնկալում»,-ասել է նա:

Էրդողանը հույս է հայտնել, որ հունվարի 10-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հանդիպումը Թուրքիայում կհանգեցնի կրակի մշտական դադարեցման:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ