Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի մի շարք միջուկային օբյեկտներ ՝ գրոհայինների կողմից միջուկային սադրանքներ թույլ չտալու նպատակով, դրա սպառնալիքն իրապես գոյություն ունի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը:
«Այդ քայլը ձեռնարկվել է բացառապես ուկրաինական ազգայնական եւ այլ ահաբեկչական կազմավորումների, ինչպես նաեւ այդ երկրում ստեղծված օտարերկրյա վարձկանների կողմից միջուկային սադրանքների կազմակերպման համար ստեղծված իրադրության օգտագործումը թույլ չտալու նպատակով, իսկ այդ ռիսկերն իսկապես գոյություն ունեն», - ասել Է դիվանագետը:
Զախարովայի խոսքով ՝ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները այդ օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը