09 03 2022

Մեր պապերը բուռնութի էին ասում, դա էլ ա՞ դրա մեջ մտնում․ Աղվան Վարդանյան



Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Հիմնական զեկուցող  ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը, նշեց, որ  վերջին շրջանում Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր  Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց հիմնական զեկուցողից․

«Կարո՞ղ եք թվարկել  որ  ծխախոտային  արտադրատեսակներն են կամ  ո՞ր ծխախոտային  արտադրատեսակների  փոխարինիչներն են ․ մեր պապերը բուռնութի էին ասում,  դա էլ  ա՞ դրա մեջ մտնում»,-հարցադրեց Աղվան Վարդանյանը։․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ