ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է այն պայմանները, որոնց կատարման դեպքում Ռուսաստանը կարող է «ցանկացած պահի» դադարեցնել հատուկ գործողությունը Ուկրաինայում, հյատնում է РИА Новости-ն:
Այսպես՝ Կիևը պետք է Ղրիմը ճանաչի որպես ռուսական և ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը:
Բացի այդ, Ուկրաինան պետք է փոփոխություններ մտցնի Սահմանադրության մեջ և հրաժարվի «որևէ դաշինքի» անդամակցությունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը