13 06 2024

Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով

Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով

Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար, հուսով ենք, որ երկրների փոխհարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշնակցայնության հունով, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատանքը մեր հայ բարեկամների հետ, մենք կպարզենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ցանկացած պարագայում կպահպանենք գործընկերային և դաշնակցային հարաբերությունները»,- ասել է Պեսկովը՝  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հետ, մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան։ Պեսկովը նշել է, որ սրանում հաստատ շահագրգռված է Հայաստանը։

«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր առաջնահերթությունները։ Մեր առաջնահերթությունները լավ հասկանալի են, մենք հետևողականորեն պաշտպանում ենք դրանք, և այդ գերակայությունները անվտանգության, հավաքական անվտանգության ոլորտում մեզ հետ կիսում են (ՀԱՊԿ) անդամ երկրները»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ