Yerkir.am-ը գրում է․ Ս.թ. մարտի 2-ին 80 մտավորական հայտարարություն էր տարածել: Մտավորականները սատարում էին Արցախի Ազգային ժողովին, 2022 թ. փետրվարի 18-ին նրա ընդունած «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու նրա դրույթների ու նպատակների իրականացմանը՝ առավելագույնս օգտագործել հասարակական, իրավական և քաղաքական մեխանիզմները՝ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու և հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար:
«Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանություններին, հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, աշխարհասփյուռ հայությանն զորավիգ լինել հայրենի հողում ազատ ապրելու արցախցիների իրավունքին, գործադրել հասարակական, իրավական և քաղաքական առավելագույն ջանքեր՝ ի կատարումն «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի իրագործման և հայրենազրկված քաղաքացիներին իրենց տներ վերադարձնելուն:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացը վերսկսելու և Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնլու համար», - նշված էր հայտարարության մեջ: (Հայտարարության տեսքն ամբողջությամբ՝ այստեղ):
Հայտարարության առիթով երկու դիտարկում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, որոնցից մեկով նա մտավորականությանը մեղադրում է այն բանի համար, որ նրանք, ըստ Լ. Տեր Պետրոսյանի, եթե «ժամանակին քաջություն ունենային Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դիմել Ղարաբաղի հարցը փոխզիջումների հիման վրա լուծելու պահանջով, մեր ժողովուրդն այսօր, հաստատաբար, այսպիսի ողբալի վիճակում հայտնված չէր լինի»:
Մյուս դիտարկման մեջ Լ. Տեր – Պետրոսյանն, ըստ էության, ուղղակի և անուղղակի կերպով կրկնում է իր գաղափարական ժառանգորդ, թուրք-ադրբեջանական շահերն արտահայտող Փաշինյանին՝ հայտարարելով, թե, իբր, «հակառակորդների կողմից վերջին պատերազմի սանձազերծման պատրվակներից մեկն էլ Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի կազմակերպած հոխորտալից, ըստ էության, սադրիչ գիտաժողովն էր՝ նվիրված Սևրի պայմանագրի 100-ամյակին»:
Հաշվի առնելով 80 մտավորականի՝ մարտի 2-ին տարածած հայտարարության կարևորությունը, ստացած հնչեղությունը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ հայտարարությանն ի արձագանք կատարած աղմկահարույց գրառումներն ու դիտարկումները, այսօր ևս 28 գիտնական միացել է 80 մտավորականի տարածած հայտարարություն – կոչին:
Yerkir.am-ը ներկայացնում է հայտարարությանը միացած գիտնականների անունները.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը