ՔՊ-ն մշակել է նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում , սակայն՝ բարձրագույն կրթության համատեքստում։ Նախագիծը հիմնականում վերաբերվում է սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին, պատերազմի մասնակիցներին, սահմանամերձ բնակավայրերի, շատ ուսանողներ ունեցող ընտանիքներին՝ ուսանող-բուհեր հարաբերություններին։ Մասնավորապես ներկայացված նախագծով հնարավորություն կտրվի 2016թ. ապրիլյան և 2020թ. 44-օրյա պատերազմների հետևանքով մարտական գործողությունների մասնակիցների և նրանց ընտանիքի անդամների, մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների թվի ավելացման պայմաններում ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրել շահառուների ավելի մեծ շրջանակի:
Նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հիմնական զեկուցողից հետաքրքրվեց․ «Արդյո՞ք խրախուսվելու են այն մասնագիտությունները, որոնք պետության համար կարևոր են համարվում , և երկրորդ հարցը՝ սոցիալական այդ կարևորագույն ֆունկցիան, որ Դուք պայմանավորեցիք 44-օրյա պատերազմի հետևանքների հետ արդյո՞ք ճիշտ չէ, որ կառավարությունն ինքն անմիջականորեն, ուղիղ նպատակային հատկացում կատարի, այլ ոչ թե՝ թողնի ԲՈՒՀ-ի որոշմանը , արդյոք կա՞ հաշվարկ, թե որքան գումար պետք է գար պետական բյուջե չի գալիս և դրա ազդեցությունն ի՞նչ կարող է ունենալ»,-հարցադրեց Արծվիկ Մինասյանը։
Նախագծի հիմնական զեկուցող Գևորգ Պապոյանի պատասխանը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը