02 03 2022

Եթե ԳՇ պետը հանցանք է կատարել, ներկայացրեք. Տիգրան Աբրահամյանը՝ Պապիկյանին



Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Գլխավոր շտաբի պետի, պետի տեղակալի ու վարչության պետերի փոփոխությունները: Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, թե, եթե հետևեն տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ու փոփոխություններին ու միայն առաջնորդվեն ըստ այդմ, հնարավոր է՝ որևէ փոփոխություն ընդհանրապես չանեն ու վերջին մի քանի տարիներին զարգացումների ընթացքն այնպիսին է, որ տեղի են ունենում իրադարձություններ, որը վաղօրոք հնարավոր չէ կանխորոշել, բայց, միևնույն ժամանակ, բարեփոխումները անհրաժեշտ են ու ուշանում են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ