01 03 2022

Նախագահի պաշտոնում իշխանությունն ընտրեց անգույն մեկին. Աղվան Վարդանյան



Երկրորդ նախագահի առաջարկը հենց այս կոնտեքստում էր՝ հոգևոր մեկը լինի, որ մեր այս պառակտված իրավիճակում կարողանա փորձել առնվազն կամուրջներ գցել, համախմբել և համատեղ ուժերով առկա ներքին և արտաքին մարտահրավերներին ներգրավվել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով նախագահի ընտրությանը իրենց չմասնակցելու որոշմանը:

«Բայց տեղի ունեցավ այն, որ ՔՊ-ական իշխանությունը իրենց ղեկավարի բերանով ասացին, որ մեզ նման առաջնորդ պետք չէ, մեզ պետք է մեկը, որը լինի ամբողջովին մեր թիմի մաս, մեր ասածները հլու-հնազանդ անի, ենթարկվի, թեև նախորդն էլ շատ չէր տարբերվում այդ առումով, և այս համազգային նպատակներն իրենց համար ընդունելի չեն: Իրենք շարունակելու են նույն ոճով աշխատել և ընտրեցին մեկին՝ անգույն, քաղաքական հստակ դիրքորոշում մի քանի անգամ ունեցած և հիմա էլ ամբողջովին սերտաճած այս իշխանությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ