01 03 2022

ՔՊ-ականները դեմ են Մարաղայի ջարդերն արձանագրելու ընդդիմության նախագծին



  «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է՝  «ՀՀ Տոների և հիշատակի մասին օրենքում» լրացում կատարելու մասին նախագիծն ու առաջարկել՝  ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի բնակչության ջարդերն արձանագրող հիշատակի օր։ Մինչդեռ գլխադասային հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորներն այս նախագծին դեմ են քվեարկել , ինչը տարակուսելի է  նախագծի հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի կողմից։  Այնուամենայնիվ, խորհրդարանական ամբիոնից ներկայացնելով նախագիծն ու կարևորելով այդ նախագծի ընդունման անհրաժեշտությունը, պատգամավորը նշեց․

«Մենք պետք է հետսովետաակն  շրջանում իրականացված  Մարաղայի դաժան ջարդերի արձանագրումն ու դատապարտումը  հակակշռենք Խոջալուի ցեղասպանության կեղծ հարցը  մջազգային օրակարգ տեղափոխելու թշնամական Ադրդբեջանի ջանքերին ու շահարկումներին։  Տվյալ դեպքում Ադրբեջանը, որպես հանցահգործ, ինքն էբարձր գոռում «բռնեք հանցագործին»։ Մենք պետք  է ի ցույց դնենք, որ Ադրբեջանի գործելաոճը չի փոխվել , ինչը նաև հուշում է, թե ինչ կլինի հայ բնակչության հետ, եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Ինձ համար անընդունելի է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը տարբեր պատճառաբանություններով չընդունեց մեր այս նախագիծը։ Հաշվի առնելով, որ իշխող խմբակցությունը մերժել էր նաև Շուշիի հռչակագրի դեմ բերված մեր հայտարարությունը , այդ որոշումը, իրենց դեպքում, տրամաբանական էր, քանզի մտածում են, որ «խաղաղության դարաշրջան» բացելու ճանապարհին չի կարելի նեղացնել իրենց կողմից կիրթ ու կառուցողական Ալիևին»,-ասաց Արեգնազ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ