Դուք հարգանք պահանջեցիք, բայց ցավում եմ, որ ուշադրություն չեք դարձրել, որ ձեր կողքի նստած գործընկերներն ամբողջ նիստի ընթացքում հատկապես իմ գործընկերների հարցերի ներկայացման ընթացքում ծիծաղում էին և իրենց շատ անդաստիարակ էին պահում, այլ բառ չեմ գտնում ասելու: Ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին:
«Խոսքը հարգանքի մասին է, իսկ նրանց պահվածքը նման է մանկապարտեզի, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կարծես մանկապարտեզում գտնվեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը