29 07 2024

ՄԻՊ ներկայացուցիչը՝ աղմկահարույց բռնությունից հետո մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու մասին



 

«Իրականում խմբային սենյակներում տեսախցիկ տեղադրելու հետ կապված հարցին ուղղակիորեն պատասխան այս պահին չեմ տա, կարևոր սկզբունքներ կվկայակոչեմ, որոնց պետք է ուշադրություն դարձնել և հարգել երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը նաև այս պարագայում»,- «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը:

«Պետք է շատ մանրամասն ուսումնասիրել, և եթե անգամ տեղադրվում են այդ տեսախցիկները, ապա ո՞րտեղ, ի՞նչ ձևչափով և ինչ ձևով պետք է իրականացվի, որպեսզի չխախտվեն նաև երեխայի մյուս իրավունքները»,- ասաց Ժաննա Հակոբյանը։

Նա նշեց, որ այն հաստատությունները, որոնք պետք է զբաղվեն երեխաների իրավունքների պաշտպանությամբ, երեխաները բռնությունների են ենթարվում հենց նրանցում։

Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում երեխային։ Ըստ ՆԳՆ ոստիկանության կատարած ուսումնասիրության՝ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։ Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ առերևույթ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վեդու քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել․ դաստիարակին ձերբակալելու որոշում է կայացվել։ Ծնողները, սակայն, չեն բողոքելը ըստ ամենայնի՝ դաստիարակչուհու հետ ծանոթ լինելու պատճառով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ