Ռուս զինվորականներն օդային գերակայություն են ձեռք բերել Ուկրաինայի ամբողջ տարածքում: Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ վերահսկողության տակ են վերցվել Ուկրաինայի Բերդյանսկ և Էներգոդար քաղաքները։
«Ընդհանուր առմամբ, գործողության սկզբից Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1114 օբյեկտի, ոչնչացվել է ուկրաինական բանակի 31 հրամանատարական կետ ու կապի կենտրոն: Ոչնչացվել է 314 տանկ և այլ զրահատեխնիկա, 57 բազմակի հրթիռահրետանային կայանք, 121 դաշտային հրետանի և ականանետ, 274 միավոր հատուկ ռազմական մեքենա», - ասել է Կոնաշենկովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը