Ռուսաստանի Հեռավոր Արևելքում մեկնարկել են «Արևելք-2018» զորավարժությունները, որոնք կլինեն երկրում ամենախոշոր զորավարժությունները 37 տարվա ընթացքում: «Արևելք-2018»-ին կմասնակցի մոտ 300 000 զինծառայող, տասնյակ հազարավոր զրահապատ մեքենաներ, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, անօդաչու սարքեր և նավեր, գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ՊՆ հաղորդագրությանը։ Գերատեսչությունը հրապարակել է զորավարժությունների մեկնարկի տեսանյութը:
Զորավարժություններին կմասնակցեն նաև ստորաբաժանումներ Չինաստանից և Մոնղոլիայից։ «Արևելք-2018»-ը կանցկացվի սեպտեմբերի 11-17-ը՝ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի ղեկավարությամբ: Զորավարժությունները բաղկացած կլինեն երկու փուլից։ Առաջին փուլում կիրականացվեն Հեռավոր Արևելքում զորքերի տեղակայումը և տարածաշրջանում ռազմածովային նավատորմի ուժերի կուտակումը, իսկ երկրորդ փուլում կմշակվի տարբեր զորախմբերի կառավարումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը