04 03 2022

Ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցվել նոր բնակավայրեր. ՌԴ ՊՆ

Ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցվել նոր բնակավայրեր. ՌԴ ՊՆ

Ռուսաստանից հայտարարել են, որ ռուսական զինված ուժերն առաջ են շարժվում լայն ճակատով՝ հարակից թևերում գործելով Դոնեցկի ստորաբաժանումների հետ և վերահսկողության տակ են  վերցրել նոր բնակավայրեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են գրոհը լայն ճակատով: Դոնեցկի Հանրապետության ստորաբաժանումների հետ հսկողության տակ են վերցվել Պյատիխատկի, Շևչենկովո, Պոլոգի, Գուսարկա, Նովոդանիլովկա և Շչերբակի բնակավայրերը»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ռազմական գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է նաև Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական միլիցիաների կողմից վերահսկողության տակ վերցված մի քանի բնակավայրերի մասին:

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ