Զելենսկին միգուցե կարճատես էր, կամ չէր տեսնում այս սցենարը, բայց փաստորեն ամբողջ ուկրաինական քաղաքական համակարգը գնում էր հստակ վտանգի ճանապարհով՝ ռուսական զգուշացումներն անտեսելով, ոգևորվելով նաև թուրքական ոգևորիչ խոսքերով, որ մենք Ղրիմի միացումը Ռուսաստանին համարում ենք անեքսիա, Ուկրաինայի տարածքային ամբողջկանությունն ենք ճանաչում և այլն: 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Այս ամենը տարավ նրան, որ ընդամանեը մեկ օրվա ընթացքում մայրաքաղաք Կիևը մասամբ այլևս ռուսական վերահսկողության տակ է: Այստեղ նաև մեզ համար հետաքրքիր էր, բայրաքթարների միֆը պայթեց, որ դրանք անպարտելի օդային թռչուններ են, բայց այս պարագայում դեռ բնից դուր չեկած ոչնչացվեցին դրան մեծ մասը: Սա նաև Թուրքիայում է որոշակի աժիոտաժ առաջացրել, որովհետև իրենց միֆը, իրենց ռազմաարդյունաբերության գովազդային հիմանկան նմուշը՝ բայրաքթարն, ըստ էության, տապալված է»:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը