Թուրքական Baykar Makina ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթար, որը Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսան է, իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին` թվիթերյան իր էջում ուկրաիներեն գրառում անելով։
«Ես կանգնած եմ բարեկամ Ուկրաինայի ազնիվ ժողովրդի կողքին, որը դաժանորեն բռնազավթվել է ողջ աշխարհի աչքի առաջ։ Եթե չկանխենք այս ամենը, վաղը պատերազմը թակելու է բոլոր դռները։ Ամբողջ աշխարհը պետք է գործի, քանի դեռ ուշ չէ պաշտպանել անմեղ ու խաղաղ բնակիչներին»,–գրել է Բայրաքթարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը