Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական սահմանը: Այս մասին հաղորդում է «Ուկրինֆորմը»՝ վկայակոչելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության կայքը:
Բացի այդ, Ժիտոմիրի սահմանապահ ջոկատի «Մլաչևկա» սահմանապահ ծառայության տեղակայման վայրի ուղղությամբ կրակել են գրադից: Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունում նշել են, որ սահմանապահ ստորաբաժանումները իրավիճակից ելնելով վերատեղակայվում են իրենց պահեստային դիրքերում եւ գործում են Ուկրաինայի զինված ուժերի և Ազգային գվարդիայի հետ փոխգործակցությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը