44 օր մարդու իրավունքների պաշտպանության բաստիոն հանդիսացող Եվրոպան լռում էր, երբ Արցախում կոտորում, սպանում ու սպանդի էին ենթարկում մի ողջ հայության։ Այսօր այս հարթակը պետք է օգտագործենք և եվրոպացիների ականջներն ու աչքերը բացենք։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ այսօր պետք է բարձրաձայնել հայ ռազմագերիների հարցը, որոնց մասին լռում են ադրբեջանցիները, այդ մասին, կարծես, Հայաստանի իշխանությունները նույնպես չեն խոսում։
«Պետք է բարձրաձայնել տեղահանված արցախցիների հարցը, որոնցից այսօր Արցախի իշխանությունները կարծես հրաժարվել են, հետ չեն ընդունում՝ պատճառաբանելով, թե չկա այդ հնարավորությունը, իսկ ՀՀ իշխանությունների համար նրանք ուղղակի բեռ են դարձել»,-ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբեջանցի պատգամավորներ։ Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակությաին գորչծիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը