22 02 2022

Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել. Ստեփան Դանիելյան

Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել. Ստեփան Դանիելյան

Ալիևը դաժան  իրավիճակում է հայտնվել. Ռուսաստանը ճանաչեց Դոնբասի անկախությունը, վաղը առավոտյան Դուման ռատիֆիկացնելու է Դոնբասի անկախությունը, Եվրոպան ու ԱՄՆ-ն արդեն քննարկում են Ռուսաստանի դեմ սանկցիաներն ու մեկուսացումը, իսկ Ալիևը նույն օրը պետք է ստորագրի «դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պարզ է, որ Ալիևը չգիտեր, թե ինչ է կատարվելու այդ օրը, իսկ Պուտինը գիտեր ու հենց այդ օրն է դա կազմակերպել։

Ալիևը կամ պետք է չեղարկի հանդիպումը (համապատասխան հետեւանքներով հանդերձ), կամ, ըստ էության, իր այցով ողջունի Դոնբասի անկախությունն, իսկ Արցախում ռուսական բազա է տեղակայված։

Գնալու դեպքում դա գուցե իր կյանքում կրած ամենամեծ նվաստացումն է լինելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ