Մենք ամենալավը գիտենք այս մարդկանց՝ իշխանությունների նպատակները և այն բոլոր գնահատականները, որոնք կային նախքան ԱԺ գնալը ավելի են ամրապնդվել այս ամիսների ընթացքում։ Մենք ունենք խնդիր, պետք է հասնենք այնպիսի իրավիճակի, որ հասարակությունն էլ կիսի այդ նույն գնահատականները։ Այսպիսի գործիքակազմով ցույց տալ իրական նպատակները, պատռել նրանց կեղծ ժողովրդավար, մարդասեր դեմքը։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով «Շուշիի հռչակագիրը» դատապարտող` ընդդիմության հայտարարությանը ՔՊ-ի դեմ քվերակելուն։
«Մենք բերել ենք մի նախագիծ որտեղ ասվում է՝ կո՞ղմ եք «Շուշիի հռչակագրին», որտեղ ասվում է՝ պետք է Հայոց ցեղասպանությունը ժխտվի, «Զանգեզուրի միջանցք» լինի, ասվում է՝ եթե դեմ եք, ընդունեք այս հայտարարության նախագիծը, մարդիկ կողմ քվերակեցին Շուշիի հռչակագրին։ Սա պետք է գումարվի այն բոլոր փաստերին, որոնք մենք ունենք մեր ձեռքի տակ՝ վկայելու, որ այն ամենը ինչ տեսնում եք ոչ թե ապաշնորհություն, ոչ թե պատահականություն է, այլ դիտավորություն, մտածված հայկական շահերին դեմ գործելու տրամաբանություն»,-ասաց պատգամավորը։
Դիտարկմանը, որ որպես հիմնավորում ներկայացվում է, որ իշխանությունները որդեգրել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելը, Վարդանյանը նշեց․ «Այդ ե՞րբ է Հայաստանը խաղաղության դեմ խոսել, կամ ե՞րբ ենք պատերազմ սկսել․․․ Այս մարդիկ ստիպված են անել այն, ինչ անում են, որովհետև իրենց արգելված է հայկական շահը պաշտպանել նրանց մի մասը դա անում է կամովին, մի մասը հարկադրված։ Իրենց եկել է պատվերը այսպիսի քվերակութոյւն անելու և իրենք ուղղակի փրփուրներից էին կախվել և անտրամաբանական հիմնավորումներ էին բերում։ Այսպիսի նախագծերը ամենալավն են ցույց տալիս իշխանության դեմքը, որը հակահայ թուրք-ադրբեջանական տանդեմը սպասարկող»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը