21 02 2022

Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները խնդրել են Պուտինին՝ ճանաչել հանրապետությունները

Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները խնդրել են Պուտինին՝ ճանաչել հանրապետությունները

Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հանրապետությունները ճանաչելու խնդրանքով, հայտնում է ТАСС-ը:

«Տեղեկություններ կան Դոնբասի վրա լայնամասշտաբ հարձակման Կիևի նախապատրաստման մասին: Ռուսաստանի կողմից ԼԺՀ-ի ճանաչումը թույլ կտա խուսափել Հանրապետության բնակիչների զանգվածային մահից, որոնցից 300 հազարը Ռուսաստանի քաղաքացիներ են»,- նշել է իր ուղերձում ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ