Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց մի խումբ քաղաքացիներ, հասրակական և քաղաքական գործիչներ ակցիա են կազմակերպել Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին մեր վրդովմունքն արտահայտելու համար։
«Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականություն շարունակական դրսևորումներին չարձագանքելու:
Հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ոչ բավարար ճնշումներ գործադրելու:
Հայաստանի և ագրեսոր Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու արատավոր քաղաքականություն վերաբերայլեր։
Հաշվի առնելով, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում Հայաստան են ժամանելու նաև ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները՝ հատկապես կարևոր ենք համարում մեր արդար զայրույթի ձայնը ուղիղ հասցեատերերին հասցնելու կարևորությունը»,- ասված է ՀՅԴ ՀԵՄ-ի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը: Նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաևԱդրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը