21 02 2022

Հենց ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է արել քրեորեն հետապնդելի խախտումներ. Արամ Վարդևանյան

Հենց ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է արել քրեորեն հետապնդելի խախտումներ. Արամ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«2020 թվականի սեպտեմեբերի 29-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ վարվող ագրեսիվ պատերազմի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների հատկանիշներով: Դատախազության հայտարարություններից մեկում նույնիսկ նշվել էր «ադրբեջանի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը» եզրույթը, ինչն ենթադրում է, որ հարուցված քրեական գործերի շրջանակներում կոնկրետացվել են քրեական գործով անցնող անձանց շրջանակը:

Այսօր միջազգային հումանիտար հնարավոր ու անհնարին հանցանքներ գործած ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարեց, որ Հայաստանի օրվա իշխանությունների ոճով որոշել է հետապնդում սկսել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների դեմ: Ինքնին այդ հայտարարությունը հոգեբանական բարդույթի և վախի հերթական դրսևորումից բացի, իրավական որևէ բաղադրիչ չունի: Ցանկացած իրավաբանի համար այն ծիծաղելի է: Այլ հարց է, որ հենց ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ընթացքում ՓԱՍՏԱԳՐՎԱԾ կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, որոնք քրեորեն հետապնդելի են: Ավելին հպարտացել է դրանցով:

Ելնելով վերոգրյալից ցանկացած Հայի համար տրամաբանական է, որ պետք է լինի Գլխավոր դատախազության հայտարարությունը ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ այդ թվում իլհամ ալիևի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու մասով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ