21 02 2022

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ նախագահի նկատմամբ Ադրբեջանում քրգործ հարուցելու մասին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝  նախագահի նկատմամբ Ադրբեջանում քրգործ հարուցելու մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանն արձագանքել է Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրգործին ու հետախուզում հայտարարելուն․

«Տեղեկացանք նախագահ Քոչարյանի դեմ հարուցված հերթական քրեական հետապնդման լուրին: Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաեւ Ադրբեջանում:

Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ եւ կառուցողական» ընկերներից:

Չենք զարմանա, որ այս քրեական գործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին, եւ մեր դատախազները, մեծ ջանասիրությամբ, այն կպաշտպանեն դատարանում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ