ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ադրբեջանն այսօր հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել և հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ: Փաստորեն Հայաստանի նախկին 2 նախագահները հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից: Չեմ հասկանում ինչի՞ Ադրբեջանը ուղղակի չի դիմում Հայաստանի դատախազությանը, համոզված եմ, որ էն 2 դատախազները իրանց ղեկավարի հետ մեծ հաճույքով կպաշտպանեն էդ մեղադրանքը դատարանում, դե տիկին դատավորն էլ խնդիր իհարկե չի տեսնի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը