21 02 2022

Մեկ նախադասությունում հինգ անգամ խաղաղություն բառն արտասանելով, խաղաղության չեն հասնում․ Գրիգորյանը՝ Արսենյանին



Պարո՛ն Արսենյան, մեկ նախադեսության մեջ հինգ անգամ խաղաղություն բառն արտասանելով,  խաղաղության չեն հասնում։ Երբ դուք խոսում եք, որ խաղաղության, կայունության օրակարգով եք գնում, և փաստացի ուզում եք պնդել, որ դատապարտող հայտարարությունը կամ խորը մտահոգություն արտահայտող այս մեկ բանաձևը խաթարելու է խաղաղությունը Ձեր պատկերացմամբ, ապա այդ համատեքստում չի՞ խաթարում արդյոք Շուշիի հռչակագիրը երկու երկրների միջև  հարաբերությունների կարգավորմանը։ ԱԺ-ում դիմելով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ 

 «Շուշիի հռչակագրի վերաբերյալ ԱԳՆ-ն հայտարություն է արել և որևէ էական բան տեղի չունեցել մինչև այսօր բացի վավերացումից։ Սա է մեր մոտեցումը»,-ասաց Արսենյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ