7or.am-ը գրել է․
«Նիկոլ Փաշինյանը պարտության, նվաստացման, վարկաբեկման խորհրդանիշն է։ Քանի դեռ նա ղեկավարում է Հայաստանը, մենք պարտվելու ենք, նվաստանալու ենք, վարկաբեկվելու ենք։ Մեզ նոր դեմք, նոր բանակցող է պետք։
Նիկոլի վրայով մեծ, շա՜տ մեծ է վարչապետի հագուստը։
Այն, որ նա չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, հատկապես զգացվում է միջազգային հարաբերությունների ժամանակ։ Հայաստանն այդ պահին աշխարհին ներկայանում է ծուռ վիզ, խեղճուկրակ, անգրագետ, փնթի։
Հիշու՞մ եք, թե ինչպես խայտառակվեցինք, օրինակ, Մյունխենում, երբ բանավիճում էին Փաշինյանն ու Ալիևը։ Վերջինս անթաքույց ծիծաղում էր Նիկոլի վրա։ Նույնն անում էր դահլիճը։ Այդ խայտառակությունից հետո Նիկոլը մի նոր խայտառակություն ապահովեց։ Վերադարձավ Երևան ու երկնեց «Մյունխենյան սկզբունքները», որով վերջնականապես զրոյացրեց բանակցային գործընթացն ու դրեց Հայաստանի զրոյացման սկիզբը։
44–օրյա պատերազմից հետո առավելևս Հայաստանը պետք է նոր դեմքով հանդես գա։ Պարտության դեմքը պետք է փոխվի։ Ալիևից «հարբած ծաղրածու» որակում ստացած ու դրանից հետո Ալիևին պատասխան չտված Նիկոլը պետք է փոխվի։
Նիկոլի մնալը մի նոր խայտառակություն է ու նոր պարտությունների հիմք։
Նիկոլը պարտաճանաչ աշակերտիկի պես ամեն օր «հիմնավորում» է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»։ Այս ամենից հետո ինչի՞ մասին պետք է բանակցեն Ալիևն ու Փաշինյանը, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ենթադրենք, վերսկսի հանդիպումները։
Հայաստանը բանակցություններում ներկայացուցիչ չի ունենալու։ Ալիևը կարող է լուռ նստել, սուրճ խմել։ Իր փոխարեն Ադրբեջանի շահերը կպաշտպանի Նիկոլը՝ ներկայացնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին «փաստարկները»։ Կամ էլ՝ Ալիևը կարող է միացնել Նիկոլի ինքնաասուլիսների ժամանակ հնչած մտքերը Ղարաբաղի կարգավիճակի մասին ու գնալ սուրճ խմելու։
Հայաստանը նոր բանակցողով պետք է ներկայանա միջազգային հարաբերություններում, որպեսզի ապրելու շանս ստանա։ Նիկոլը քելեխի թամադա է, ուրիշ ոչինչ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը