04 05 2023

Այս ամենի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որը Հայաստանի ամենավատ բանակցողն է․ Թագուհի Թովմասյան



«Մենք գործ ունենք շատ վատ բանակցողի հե , այնպիսի բանակցողի հետ, որը Հայաստանի ու Արցախի շահն առաջ չի տանում, այլ շարունակ զիջումների է տանում և հերթական զիջումից հետո  պարտադրվում է հերթականը և ստացվում է, որ մենք շարունակ զիջում ենք , բայց տեղը ոչինչ չենք ձեռքբերում։  Ունենք իրողութուն, որ Հայաստանից օկուպացվել է հսկայական տարածք, Սյունիքից ու Գեղարքունիքից մինչ օրս ադրբեջանական զինուժը չի էլ  նահանջել ․  ունենք իրավիճակ, որ Վարդենիսի Սոթքի ոսկու հանքը երկու շաաբաթից ավել է չի աշխատում  , քանի որ ամենօրյա ռեժիմով կրակում են 800 աշատակցի վրա։ Այս մասով ևս Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասում, անգամ հրապարակին խոսք չեմ լսել ։

Ունենք իրողություն, որ Սյունիքի Տեղ համայնք վերջին ներխուժումից հետո, Հայաստանն ասում է՝  անում է հնարավորը, որ էսկալացիա չլինի, բայց ոչ միայն էսկալացիա  է լինում, ալև՝ շարունակում ենք  սահմանին ունենալ  զոհեր և վիրավորներ, տարածքային կորուստներ, էլ չեմ ասում, որ Արացխից մնացել է մի բուռ տարածք։  Այս ամենն ունի մեկ գլխավոր պատասխանատու և նրա անունը Նիկոլ Փաշինյան է, որը Հայաստանի ամենավատ բանակցողն է»,-ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ