31 08 2023

Այս իրավիճակի լուծումը բանակցողի ու բանակցային տրամաբանության փոփոխությունն է. Անդրանիկ Թևանյան



«Հայաքվեն» այսօր ԿԸՀ-ին է հանձնել՝ Արցախն այլ պետության կազմում ճանաչելը և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն քրեականացնելու պահանջով ներկայացված ստորագրությունները: Մինչ այդ նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլորին միանալ, միասին հանձնել  համատեղ որոշման արդյունքները և  տեր կանգնենլ ստորագրություններին։ Այս կոչին միացել են քաղաքական ուժեր, հանրային գործիչներ, հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներ. «Մայր Հայաստան» դաշինքի անդամները նույնպես ԿԸՀ-ի մոտ էին։ Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում նշեց.

«Այս իրավիճակի լուծումը կարող է լինել բանակցային տրամաբանության փոփոխությունը և այդ բանակցությունները վարողի փոփոխությունը»:

Ըստ Անդրանիկ Թևանյանի՝ Լեռնային Ղարաբաղի բանավոր ճանաչումն Ադրբեջանի կազմում էական վնաս է հասցնում Արցախի հայությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության շահերին։ «Գործող իշխանությունը նման թեզեր հնչեցնելու և նման քաղաքականություն իրականացնելու համար լեգիտիմություն չունի»,- ասաց Թևանյանը։

«Ամբողջ միջազգային հանրությունը, հղում անելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, կարողանում է մի կողմ քաշվել, բայց դա օբյեկտիվ հանգամանք է , որովհետև, եթե Հայաստանը ճանաչում է  Արցախը Ադրբեջանի մաս, ապա բնական է, որ Ալիևը կարող է անել այն, ինչ տեսնում ենք, և հենց դա է պատճառը,որ մենք իշխանափոխությունը տեսնում ենք որպես հնարավորություն՝ Հայաստանի անվտագության ապահովման և Արցախահայության խնդիրների լուծման համար»,-նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ