18 02 2022

Երկրորդ նախագահի ասուլիսից այս 4 րոպեն իդեալական բնութագրում է վերջին 1,5 տարվա մեր հանրության վիճակը․ Ջուլֆալակյան

Երկրորդ նախագահի ասուլիսից այս 4 րոպեն իդեալական բնութագրում է վերջին 1,5 տարվա մեր հանրության վիճակը․ Ջուլֆալակյան

Նախկին իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Անկախ նրանից, թե ինչպիսի վերաբերմունք ունեք ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ, դիտեք նրա երեկվա մամլո ասուլիսից առնվազն այս 4 րոպեն.

իդեալական բնութագրում է վերջին 1,5 տարվա մեր հանրության վիճակը, երբ ունենք վաղուց արդեն ապացուցված երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնող առնվազն ստախոս անձնավորություն, բայց դեռ շարունակում ենք լսել նրա ստերը և չենք ստուգում դրանցից և ոչ մեկը՝ այդ թվում մասնագիտական հանրության ծանրակշիռ մեծամասնությունը: Նաև դրանից է, որ այսքան աղետից հետո այդ ստերն ու մանիպուլյացիաները դեռևս էֆֆեկտիվ են և շարունակում են կործանարար հետևանքներ ունենալ պետության համար:

հ.գ. գրառումների մեջ կդնեմ նաև ՍիվիլՆեթի փաստերի ստուգման արդյունքները…»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ