29 07 2024

Սյուռ է, երբ Հայաստանը ներկայացնող չեմպիոններին գնում են մրցումների ժամանակ «ոգևորելու» քաղաքական լուզեռները․ Արսեն Ջուլֆալակյան

Սյուռ է, երբ Հայաստանը ներկայացնող չեմպիոններին գնում են մրցումների ժամանակ «ոգևորելու» քաղաքական լուզեռները․ Արսեն Ջուլֆալակյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սյուռ է, երբ Հայաստանը ներկայացնող չեմպիոններին գնում են մրցումների ժամանակ «ոգևորելու» քաղաքական (և ոչ միայն քաղաքական) լուզեռները...

Անձնական հաճույքների և ինչ որ վարկանիշ ձեռք բերելու համար պետական բյուջեն մսխող, պետությունը կործանող պատուհասներ:

հ.գ. մի առիթով Արցախյան առաջին պատերազմում հաղթած գեներալի հարցրեցի, թե ի՞նչ են զգում, երբ գերագույն հրամանատարը դավաճան /կապիտուլյանտ/ պարտված քաղաքական գործիչ է, իսկ բանակն էլ ղեկավարում է սպայի կոչումը պղծած, բանակի հետ կապ չունեցող մեկը... գլուխը կախեց, լռեց»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ