17 02 2022

Սա միայն մեկ մարդու ուղղված սպառնալիք չէ․ Տիգրան Աբրահամյան

Սա միայն մեկ մարդու ուղղված սպառնալիք չէ․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ադրբեջանից հնչած սպառնալիքը Արցախի նախագահին ձերբակալելու, իսկ իրականում՝ առևանգելու վերաբերյալ, շատ ավելի խորը և վտանգավոր գործընթացների մեկնարկի մասին է խոսում, քան կարելի է առաջին հայացքից պատկերացնել։
Նկատի ունենալով ադրբեջանական «սև ցուցակներում» հայտնված բազմաթիվ մեր հայրենակիցների փաստը, իրականում սա միայն մեկ մարդու ուղղված սպառնալիք չէ։
Եթե նույնիսկ միջազգային իրավունքի տեսանկյունից ադրբեջանական իրավապահ մարմինների մեղադրանքը փաստական առումով հիմքեր չունի էլ, դրանից առաջացող ռիսկերը չեն նվազում։
Ստեղծված իրավիճակում անելիքներն ավելի շատ ՀՀ համապատասխան մարմիններինն է, ովքեր միջազգային տարբեր կառույցների միջոցով պետք է սանձեն ադրբեջանական շանտաժը։
Եթե այս պրոցեսում Ադրբեջանն իր քայլերը միջազգային հանրության համար ընկալելի դարձրեց՝ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են, իսկ ՀՀ իշխանություններն իրենց բնորոշ անտարբեր, անատամ պահվածք դրսևորեն ու ձևացնեն, որ Արցախի հարցում անելիք այլևս չունեն, ապա շատ շուտով ականատես կլինենք ադրբեջանական նոր սադրանքների։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ