12 02 2022

Իշխանությունները ճիշտ կանեն «խոսեն» ու շատ «խոսեն» ՊՇՌ թեստերի և դրա վերաբերյալ ՍԴ որոշումից. Վարդևանյան

Իշխանությունները ճիշտ կանեն «խոսեն» ու շատ «խոսեն» ՊՇՌ թեստերի և դրա վերաբերյալ ՍԴ որոշումից. Վարդևանյան

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սահմանադրական դատարանը հրապարակել է 2021 թվականի տարեկան հաղորդումը։ Հաղորդման մեջ հատուկ ընդգծվել է մեր դիմումի հիման վրա՝ ՊՇՌ թեստավորման վերաբերյալ ՍԴ որոշումը, որով ոչ միայն ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ էր ճանաչվել աշխատողների իրենց հաշվին ծախսերը կատարելու հրամանով դրված պարտականությունը, հստակ վերլուծվել էր նվազագույն ամսական աշխատավարձի և թեստերի ծախսերի անհամաչափությունը, այլ նաև ուղիղ նշվել էր <<առաջացած իրավիճակը ենթադրում է․․․ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ սոցիալական համերաշխության օրակարգով>>։ Այս ձևակերպումը կրկին ընդգծվել է տարեկան հաղորդման մեջ։
Որպես ընդհանուր հետևություն ՍԴ որոշումների վերաբերյալ նշվել է հետևյալը․ <<Սահմանադրական դատարանի կողմից մատնանշված հիմնախնդիրներն անհրաժեշտ իրավական լուծումներ ստանալու ՓՈԽԱՐԵՆ կասկածի տակ են դրվում անգամ Սահմանադրական դատարանի որոշումները կամ
որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները:>>։ Պարզաբանման կարգով, Սահմանադրական դատարանն առհասարակ հաղորդակցվում է կամ որոշումներով կամ տարեկան հաղորդումներով։ Այժմ շատ պարզ վարժությամբ կարելի է կռահել ում է ուղղված այս դիրքորոշումը․․։ Կարծում եմ իշխանությունները սահմանադրական բարեփոխումների, բեմադրության նպատակ հետապնդող քննիչ հանձնաժողովից խոսելու փոխարեն ճիշտ կանեն, <<խոսեն>> ու շատ <<խոսեն>> ՊՇՌ թեստերի և դրա վերաբերյալ ՍԴ որոշումից, իսկ սիրելի աշխատողներն ու գործատուները թող կրկին ուշադիր լինեն այս հանգամանքի վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ