10 02 2022

Որ Լուկաշենկոյի հետ լեզու եք գտել, էս փթիրն ի՞նչ է, որ հետը լեզու չգտնեիք․ Արմեն Աշոտյան



Որևէ մեկն այդքան վնաս չի տվել Հայաստանում համամարդկային ու եվրոպական արժեքներին, որքան Հաայստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ ԵՄ-ն վերջերս շատ վատ քաղաքականություն է իրականացնում Հայաստանում, այստեղ դեսպան է նշանակում մարդկանց, ում հետո թոշակի է ուղարկում. ոչ նախորդ դեսպանն էր մի բան, ոչ էս մի դեսպանն է մի բան։ ԵՄ ներկայացուցչության մոտ ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանը ԵՄ գործընկերներին կոչ արեց դադարել Հայաստանում «սպիսատ անել» դիվանագիտական անորակ կադրերին, դադարել Հայաստանում գործի նշանակել մարդկանց, որոնք, փոխանակ ներկայացնեն եվրոպական արժեքները, փոխանակ նպաստեն Հայաստանի ժողովրդավարությանը, քայքայում են այդ ամենը, դառնում գործող վարչակազմի սպասարկուները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ